Հայտնի գրող Նարինե Աբգարյանը նույնպես միացել է «Մենք ենք մեր սահմանները» համահայկական շարժմանը և նվիրաբերել իր նոր գրքի հեղինակային ավանսը:
«Շնորհակալ ենք Ձեր օրինակով այս մարդասիրական շարժմանը նոր զարկ տալու համա»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Հիմնադրամին հոկտեմբերի 20-ի՝ 18:45-ի դրությամբ նվիրաբերվել է $132,592,429.71։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Հումանիտար աջակցության նպատակով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):