AM
22 Հոկտեմբեր 2020 - 09:45 AMT

Հայրենիքի շքանշան՝ Տիրան Խաչատրյանին

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը կպարգևատրվի Հայրենիքի շքանշանով, նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան որոշումը:

Խաչատրյանն այդ պարգևին կարժանանա հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար։

Ադրբեջանի հրահրած պատերազմում արդեն տասնյակ զինծառայողներ են շքանշանների արժանացել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։