Երեւանը հուսով է, որ Թուրքիայի նոր իշխանությունները կշարունակեն Հայաստանի հետ սկսած երկխոսությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով վերջին փոփոխությունները թուրքական կառավարությունում: Միեւնույն ժամանակ նա դժվարացել է ասել` կկայանա արդյոք երկու հարեւան երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նոր հանդիպում: «Մենք կարեւոր նշանակություն ենք տալիս Թուրքիայում ներքաղաքական կայունության հաստատմանը»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ «Հայաստանը միշտ եղել է Թուրքիայի հետ բարձր մակարդակով երկխոսության կողմնակից»: