AM
27 Հոկտեմբեր 2020 - 06:48 AMT

ՊՆ-ի կոչը՝ սմարթֆոններ չուղարկել զինվորներին

Պաշտպանության նախարարոթյունը կոչ է անում ձեռնպահ մնալ մարտական գործողությունների գոտի սմարթֆոններ ուղարկելուց։ Նշվում է, որ չնայած ՊՆ նախազգուշացումներին, նման դեպքեր են գրանցվում։

«Սմարթֆոն ուղարկելով՝ վտանգում եք զինծառայողի և նրա զինակիցների կյանքը: Սմարթֆոնները թույլ են տալիս տեղորոշել զինծառայողին»,- ասվում է ՊՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։