Արյուն է անհրաժեշտ՝ պետք է դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բաժնի վարիչ Գևորգ Թամամյանը։
Նա հիշեցրել է, որ Covid-ով հիվանդացած լինելու դեպքում գոնե 2-3 ամիս անցած պետք է լինի։ Նույնը վերաբերում է նաև նախորդ արյունատվությանը՝ գոնե նույնքան պիտի անցած լինի։
Պաշտպանության նախարարությունն իր հերթին տեղեկացնում է, որ արյունատվության համար կարելի է անձնագրով մոտենալ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ Երևան, Մուրացան 113,ամեն օր ժամը 10:00-14:00-ն:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






