AM
19 July 2002 - 15:34 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող` տնտեսական եւ ռազմական համագործակցության հարցեր են քննարկել այսօր Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ֆարհադ Քոլեյնին: Հանդիպման ընթացքում կողմերրը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր: