AM
19 July 2002 - 14:37 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Երեկ հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են առեւտրատնտեսական համագործակցության հրատապ հարցեր: Պետությունների ղեկավարները, մասնավորապես, քննարկել են ռուսաստանյան եւ հայկական ձեռնարկությունների կոոպերացիայի հետագա խորացման հարցերը: Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Երեւանում համաձայնագիր է ստորագրվել ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրամադրած պետական վարկի դիմաց հայկական մի շարք ձեռնարկություններ Ռուսաստանին փոխանցելու մասին: