Արարատ քաղաքում նոյեմբերի 2-ին իրականացվում են էլեկտրաշչակների փորձարկման աշխատանքներ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






