AM
2 Նոյեմբեր 2020 - 11:25 AMT

Փոփոխություն՝ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման և Covid-19-ի թեստը հանձնելու գործընթացում

Հայաստան մուտք գործելիս անձը կարող է ներկայացնել կորոնավիրուսի՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական թեստ, այն հիմնավորող փաստաթղթեր և ազատվել ինքնամեկուսացումից, այս մասին Կառավարության նոր որոշում կա։

Ըստ որոշման՝ Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը պետք է լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։

Եթե առկա չէ Covid-19 բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցակետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

ՊՇՌ հետազոտությունն իրականացվում է ժամանող անձի հաշվին: Արդյունքները գրանցվում են Արմեդ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում:

Հայաստանում նոյեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 92,254-ի, փաստացի բուժվում է 34,691 մարդ։ Covid-19 դրական կարգավիճակով 679 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: