AM
23 February 2009 - 14:10 AMT

Քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 20-ին հրամանագիր է ստորագրել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ Նիկոլայ Նիկողոսյանին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին: Նիկոլայ Նիկողոսյանը պարգեւատրվել է ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ, ինչպես նաեւ քանդակագործության եւ կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման եւ ամրապնդման գործում ներդրած ավանդի համար: