AM
19 July 2002 - 14:36 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Հուլիսի 18-ին Մոսկվայում ՀՀ խորհրդարանի նախագահ Արմեն Խաչատրյանը եւ ՌԴ Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովը քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության հարցեր: Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Պառլամենտսկայա գազետա» թերթը, փակ դռների ետեւում կայացած զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաեւ երկու պետությունների խորհրդարանների շփումների զարգացման որոշ ասպեքտներ: Նշենք, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի այցը Ռուսաստան կապված է հուլիսի 15-ին Սանքտ-Պետերբուրգում կայացած «Կովկասյան քառյակի» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եւ Ռուսաստան) խորհրդարանների ղեկավարների հանդիպման հետ: