Առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին շտապ արյուն է հարկավոր, ասվում է ֆեյսբուքյան էջում։
Շտապ անհրաժեշտ է.
1-ին կարգի բացասական արյուն (O (I) RH-)
3-րդ կարգի դրական և բացասական արյուն (B(III) RH+, B(III) RH-)
4-րդ կարգի դրական և բացասական արյուն (AB(IV) RH+, AB(IV) RH-)։
Կենտրոնից խնդրում են մոտենալ անձնագրով՝ 09:00-ից մինչև 13:00:
Դոնոր դառնալու համար կան հակացուցումներ։
Covid-ով հիվանդացած լինելու դեպքում գոնե 2-3 ամիս անցած պետք է լինի։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






