AM
6 Նոյեմբեր 2020 - 11:02 AMT

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ՀՀ-ից կմասնակցի փոխվարչապետը

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին սպասվում է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությունը, փոխանցում է Sputnik Armenia-ն:

Նիստը նախատեսված է նոյեմբերի 6-ին, այն անցկացվելու է տեսակոնֆերանսի ռեժիմով:

Հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն:

Ավելի վաղ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ անդամ երկրների տնտեսական փոխգործակցությունը: Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ստորագրման են պատրաստ ՀՕՊ միավորված համակարգերի զարգացմանը և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրադրության գնահատմանը վերաբերող փաստաթղթերը: