Այս օրերին սոցցանցերում ստեղծվում են մի շարք նախաձեռնություններ, որոնք ոգեշնչում են պատերազմում գտնվող հայրենակիցներին ու նաև կոչ անում աշխարհին լայն բացել աչքերն ու անտարբեր չմնալ Արցախում ահաբեկչական պատերազմի հանդեպ:
Recognize me? I am Artsakh նախաձեռնությունն անմիջապես արժանացավ դրական արձագանքի և լայն տարածում ստացավ սոցցանցերում:
Նախագծի հեղինակներին ոգեշնչել են հայի աչքերը. նպատակն է, որ հայերը կոչ անեն նրանց, ովքեր ճանաչում են իրենց, ճանաչեն նաև Արցախը, քանի որ «Ես եմ Արցախը»:

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են բազմաթիվ հայեր ամբողջ աշխարհից: Recognize me? I am Artsakh կոչով հանդես են եկել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, շանսոնյե Շառլ Ազնավուրի հիմնադրամը, ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը և այլ հայտնիներ:
Բոլորը կարող են միանալ այս նախաձեռնությանն ու Արցախի ճանաչման կոչն ու պահանջն ուղղել աշխարհին։ Միանալու համար կարելի է օգտվել հետևյալ տարբերակներից․
1. Ֆեյսբուքի շրջանակով տեղադրեք ձեր սև-սպիտակ լուսանկարը. շրջանակի բաց հատվածում պետք է երևան աչքերը:
2. Ինստագրամում տեղադրել story՝ օգտվելով Ինստագրամ ֆիլտրից:






