Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը կրկին դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ անհապաղ հանդիպման պահանջով։
Կուսակցությունների ղեկավարները նշել են, որ մոտ 2 շաբաթ առաջ կրկին դիմել էին վարչապետին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չի կայացել։
Նրանք հայտնել են, որ ևս մեկ անգամ են դիմում վարչապետին՝ հաշվի առնելով, որ Արցախում ռազմական գործողությունները դեռևս շարունակվում են։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






