AM
9 November 2020 - 10:01 AMT

ՀՀ-ում կորոնավիրուսի կրկնավարակի 343 դեպք կա

Հայաստանում կորոնավիրուսի կրկնավարակի 343 դեպք է գրանցվել։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշել է, որ այդ դեպքերում սկզբում եղել են դրական թեստեր, բուժվել են, ապա մեկ ամիս ընդմիջումից հետո դարձյալ թեստ են վերցրել, դարձյալ պատասխանը դրական է եղել, գրում է Aysor.am-ը։

ԱԺ-ում 2021թ․ պետբյուջեի քննարկման ժամանակ նախարարը տեղեկացրել էր, որ Covid-19-ով 113 հիվանդի վիճակը ծանր է, 861 անձ հոսպիտալացման է սպասում։ Նրանց մի մասը գտնվում է այլ բժշկական կենտրոններում և սպասում տեղափոխման, սակայն մեծ մասը տանն է:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։