AM
9 Նոյեմբեր 2020 - 10:13 AMT

«Հայաստան» հիմնադրամի հերթական կեղծ կայքն է ստեղծվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նմանությամբ ստեղծվել է հերթական կեղծ կայքը՝ himnadramfund.org դոմեյնով, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։

Կոչ է արվում որևէ փոխանցում հիշյալ հասցեին չանել։

Համահայկական հիմնադրամի կայքը գտնվում է Himnadram.org հասցեով։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով):