Դանիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից շուտով Հայաստան կհասնի ռեանիմոբիլների նոր խմբաքանակ (ավելի քան 20)՝ բեռնված առողջապահական տարաբնույթ պարագաներով: Այդ մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում։
«Իտալիայի հայ համայնքը 23 միլիոն 900 հազար դրամին համարժեք եվրո է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը կարիքների համար ռեանիմոբիլ ձեռք բերելու նպատակով: Մեր ամենօրյա աշխատանքը համայնքների հետ շարունակվում է»,-ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։






