ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, տեղեկացնում է նրա գրասենյակը։
Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ՀՀ երրորդ նախագահի տուն՝ ԱԱԾ ներկայանալու վերաբերյալ:
Նշանակված ժամին` 16:00-ին, Սարգսյանը կայցելի ԱԱԾ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: