Ազգային ժողովի դիմաց հավաքված 17 կուսակցության ու Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման համաձայնագրի դեմ բողոքողները շարունակում են ԱԺ դիմաց վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջել, հավաքվածների մեջ ինչ-որ միջոց է կիրառվել, որից հետո ծուխ է բարձրացել, փոխանցում է Para Tv-ն:
Ոստիկաններից մեկը տեղեկացրել է, որ ԱԺ դիմաց ծուխ արձակողը ցուցարարներից է եղել, նա բերման է ենթարկվել է։ Ակցիայի կազմակերպիչները մասնակիցներին հորդորեցին պրովոկացիաների չտրվել, հայտնել են, թե վարչապետի սադրանքն է եղել։
Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց են հավաքվել։
Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյմեբրեի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: