ԱԱԾ նորանշանական տնօրեն Արման Աբազյանը սրտի նոպայով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»` հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ կառույցի լրատվական ծառայությունից խոստացել են ճշտել։
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել է Աբազյանի առողջական խնդիրների մասին լուրը։ Ըստ Աղաջանյանի, գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները
Աբազյանը տնօրեն էր նշանակվել նոյեմբերի 8-ին, նախկինում եղել է ԱԱԾ փոխտնօրեն։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին։ Վերջինս ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը ստանձնել էր հոկտեմբերի 8-ին` փոխարինելով Արգիշտի Քյարամյանին:






