AM
12 November 2020 - 06:37 AMT

Վանեցյանը, Ծառուկյանը, Սաղաթելյանն ու Շարմազանովը ձերբակալվել են

Նոյեմբերի լույս 12-ի գիշերը ձերբակալվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցության հանրահավաքն առաջնորդած և մասնակից մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ։

ԱԱԾ-ն ձերբակալել է ծառայության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ԱԺ նախկին փոխխոսնակ, «Հայրենիք» կուսակցության անդամ Արա Սահակյանին։

Վանեցյանն ու Շարմազանովն ԱԱԾ էին հրավիրվել հանրահավքից հետո, որի մասնաիցներին կոչ էին արել ցրվել տնելով՝ հաջորդ օրը պայքարը շարունակելու նպատակով։ Ներկայանալով ԱԱԾ՝ նրանք ձերբակալվել են։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բերման էր ենթարկվել հանրահավաքից առաջ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո ձերբակալվել է նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Այս մասին հայտնում է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

Նրանք ձերբակալվել են ռազմական դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները խախտելու համար: Նրան ձերբակալված կմնան, հավանաբար, 72 ժամ։

Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց էին հավաքվել։ Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, այն սակայն հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով: