AM
13 Նոյեմբեր 2020 - 06:15 AMT

«Իմ քայլից» պատգամավոր Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից

Խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։ Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ` հայտարարում եմ.

1. Դուրս եմ գալիս ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։

2. Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։

Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։ Աստված մեզ պահապան»,- նշված է գրառման մեջ։

Ըստ ԱԺ գործունեության մշտադիտարկման parliamentmonitoring համակարգի, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը ոչ մի ելույթ և հարցադրում չի ունեցել։ Հանդես է եկել 2 նախաձեռնությամբ։