Հայաստանում նոյեմբերի 13-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 114,383-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1703-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Ապաքինվել է ևս 1986 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը 72,116 է, փաստացի բուժվողներինը՝ 40,130-ը։
Մահվան ևս 39 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 10-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1697 դեպք կա, այլ պատճառով՝ 440:
Մեկ օրում թեստավորվել է 3876 մարդ։ Ընդհանուր առմամբ, 456,909 թեստ է արվել։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։