AM
14 Նոյեմբեր 2020 - 18:24 AMT

Մայր աթոռ․ Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում

Արցախյան Քարվաճառում գտնվող Դադիվանք վանական համալիրն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում, հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը։

«Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները», – նշել է նա:

Պատերազմի դադարեցման վերաբերյալ ստորագրված հայտարարության համաձայն, նոյեմբերի 15-ինհայկական կողմը պետք է դուրս գա Քարվաճառից. ականատեսների խոսքով՝ շրջանում փախստականների գաղթին զուգահեռ կողոպուտ է ընթանում։ Ռուս խաղաղապահները մտել են շրջան նոյեմբերի 13-ին։