AM
16 Նոյեմբեր 2020 - 10:33 AMT

Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։ Նա պատասխանում է պատգամավորների հարցերին։

Ավելի վաղ ԱԺ էր եկել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինս փակ հանդիպում է անցկացնում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ, գրում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի բակում և շենքում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ են հավաքվել։

Նոյեմբերի լույս 16-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում, որում վարչապետը նշում է, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել են իրենց մանդատը վայր դնելու մասին։