Նոյեմբերի 16-ին Լաչինի միջանցքով ճանապարհը կբացվի դեպի Ստեփանակերտ, այն անխափան կգործի ու կնպաստի ազատ հաղորդակցությանը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Ըստ նրա՝ պետք է աջակցել արցախցիների վերադարձին, դրա վրա աշխատում են Արցախի ու ՀՀ կառավարությունները։
«Արցախի բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է արձանագրվում, ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում 1000-ը գերազանցել է»,- հայտնել է նա։
Փաշինյանն Ազգային ժողովում պատասխանում է խորհրդարանականների հարցերին։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






