AM
19 Նոյեմբեր 2020 - 08:07 AMT

ԱԻՊԾ․ Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կվերականգնվեն՝ ԱՀ-ն ու ՌԴ-ն հստակ քայլեր են անում

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն:

Այս ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

Նոյեմբերի 18-ին ձևավորվել է աշխատանքային 6 խումբ:

Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել՝ ԱՀ-ում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով։Այն կղեկավարի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: