AM
19 Նոյեմբեր 2020 - 10:24 AMT

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առսջներդ Սեպուհ Չուլջյանը

Կորոնավիրուսից մահացել է Գուգարաց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Սեպուհ Չուլջյանը, տեղեկացնում է Մայր աթոռը։

«Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը խորապես սգում են լուսահոգի Սեպուհ Սրբազանի անժամանակ մահը: Նրա վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի և նրա հավատավոր զավակների համար»,-ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։

1996 թ. հունիսի 3-ին Գարեգին Ա kաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Սեպուհ Չուլջյանը նշանակվել է Գուգարաց թեմի առաջնորդ: 1997 թ. հունիսի 15-ին` ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց kաթողիկոսի, ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 2012 թ. մայիսի 17-ին Գարեգին Բ Հայրապետի սրբատառ կոնդակով Սեպուհ Սրբազանին շնորհվել է «Արքության» պատիվ քահանայագործության 25-ամյակի և առաջնորդության 15-ամյակի առթիվ:

Սրբազան Հայրը հոգևոր սպասավորության ընթացքում արժանացել է բազում կոչումների և պարգևների։