AM
19 Նոյեմբեր 2020 - 11:28 AMT

Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով փողոցներ են փակվել

Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների շրջանակում քաղաքացիները փակել էին Երևանի մի շարք փողոցներ, այդ թվում՝ Տիգրան Մեծ պողոտա-Խանջյան, Ամիրյան-Մաշտոց,Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկները, Մյասնիկյան և Ծովակալ Իսակովի պողոտաները։

Ճանապարհների մեծ մասն արդեն բացվել է, որոշ տեղերում ոստիկանները բերման են ենթարկել ցուցարարներին։

Panorama.am-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում բեռնատար միկրոավտոբուսը, հարվածելով աղջկան, ճեղքում փակած ճանապարհը։

Նոյեմբերի 10-ից Երևանում վարչապետի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։ Այդ օրը վարչապետը հայտարարել էր, որ ինքը, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության են եկել պատերազմը դադարեցնելու հարցում։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը