Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած առաջարկությունը, որի համաձայն գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը պահպանվելու է: «Հետքի» փոխանցմամբ՝ նախագիծը քննարկվելու է նաև երկրորդ ընթերցմամբ:
Օրենքի գործող տարբերակով գերության մեջ գտնվող զինծառայողն ազատվում է զբաղեցրած զինվորական պաշտոնից և մնում ՊՆ կադրային ստորաբաժանման տրամադրության տակ մինչև գերությունից ազատվելը:
Առաջարկվող փոփոխության համաձայն` գերության մեջ գտնվող զինծառայողի պաշտոնային դրույքաչափը և դրա վճարումը կիրականացվի միայն այն դեպքում, երբ անցկացված ծառայողական քննությամբ ակնհայտ կհիմնավորվի, որ գերության մեջ հայտնվելը զինծառայողի` զորամասը կամ ծառայության վայրը կամ մարտադաշտն ինքնակամ թողնելու և (կամ) կամովին գերի հանձնվելու հետևանք չէ:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայաննա ասել է, որ ՊՆ-ն կողմ է նախագծին, և այն հետադարձ ուժ է ունենալու` տարածվեով 2020-ի հունվարից մեկից հետո ծագած հարաբերությունների վրա:






