AM
20 Նոյեմբեր 2020 - 08:05 AMT

ՀՀ-ում ԻՀ դեսպանությունը ճշտում է հայ զինծառայողների՝ Իրանում հայտնվելու տեղեկությունը

Հայաստանում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ հետամուտ է լինում Իրանի տարածքում մի շարք հայ զինվորների ներկայության մասին տարածված չհաստատված լուրերին:

Նշվում է, որ դեսպանությունն այս պահին չի կարող հաստատել այս լուրը, սակայն իրականացվող ուսումնասիրությունների արդյունքները կհայտարարվեն առաջին իսկ հնարավորության դեպքում:

«Առավոտի» փոխանցմամբ՝ դեսպանությունն իր կարեկցանքը հայտնելով նշված զինծառայողների ընտանիքներին, խնդրում է նրանց ուղղակիորեն չդիմել դեսպանատուն և խնդրին հետամուտ լինել ՀՀ կառավարության պատկան մարմինների միջոցով:

Ավելի վաղ համացանցում առանց աղբյուրի նշման տեղեկություններ էին հայտնվել, որ Իրանի տարածքում մի քանի տասնյակ հայ զինծառայողներ կան։