Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Միրզոյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- ասված է կառավարության կայքում հրապարակված որոշման մեջ:
Ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր գրել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, նրան նախարարի պաշտոնում փոխարինել է Արա Այվազյանը։






