Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի ռազմական դրությունը վերացնելու հարցով, ասվում է ԱԺ պաշտոնական կայքում:
Կքննարկվի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը՝ սեպտեմբերի 27-ից ՀՀ-ու հայտարարված ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ։
ԱԺ արտահերթ նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:






