AM
20 Նոյեմբեր 2020 - 13:06 AMT

Ֆիզանձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն` հաղորդելու միայն պաշտոնական լուրեր․ ՍԴ որոշում կա

Ֆիզիկական անձինք և ԶԼՄ-ներն այլևս կաշկանդված չեն կառավարության որոշմամբ` հաղորդելու միայն պաշտոնական տեղեկատվություն, փոխանցում է Aysor.am-ը:

Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա կասեցրել է «Արտակարգ դրության իրավիճակի ռեժիմի մասին» ՀՀ կառավարության որոշման այն դրույթը, որով ֆիզիկական անձանց և ԶԼՄ-ներին արգելվում էր պաշտոնականից տարբերվող կարծիք հայտնել կամ տարածել` մինչև գործի ամբողջական քննության ավարտը:

Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ այդ դրույթը հակասահմանադրական կճանաչվի։

ՀՀ-ում սեպտեմբերի 28-ից ռազմական դրություն է հայտարարված։ Այդ պայմաններում ֆիզանձինք ու լրատվամիջոցները կարող էին տուգանվել մինչև 300,000-ից 1․5 մլն դրամով՝ կարգին չհամապատասխանող տեղեկություն տարածելու համար։