AM
20 Նոյեմբեր 2020 - 13:31 AMT

Մայր Աթոռ․ Պարգև Սրբազանը լավ է, բուժվում է

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը լավ է, շարունակում է բուժումը, տեղեկացնում են Մայր Աթոռից։

«Պարգև Սրբազանը լավ է և այս առավոտ արդեն պիտի սկսի իր բուժման ընթացքը»,-նշել են Մայր Աթոռից։

Ավելի վաղ Սրբազանի մահվան մասին լուրեր էին տարածվել, որոնք քիչ անց հերքվել էին:

Պարգև սրբազանը վերջերս սրտի կաթված է ստացել, առողջական այլ խնդիրներ էլ ունի։ Նա ասել էր, որ առաջիկայում պատրաստվում է արտերկիր մեկնել, հնարավոր է վիրահատություն տանի։

1989 թվականի մարտին Պարգև եպս. Մարտիրոսյանը նշանակվել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ։ Պարգև Սրբազանին «Արցախի հերոս» կոչում է շնորհվել 2014-ին։