Նոյեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ Աշոցքի տարածաշրջանի ճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նշելով, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Նշվում է, որ վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:






