AM
21 November 2020 - 07:08 AMT

ՌԴ պաշտպանության նախարարը Երևանում է, կժամանեն նաև փոխվարչապետերն ու արտգործնախարարը

Հայաստան է այցելում Ռուսաստանի կառավարական պատվիրակությունը, այդ թվում` երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեցին կառավարությունից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ընդունել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։ Ըստ «ՏԱՍՍ»-ի` ՀՀ կառավարությունում սպասում են նաև Լավրովի, Ռուստաստանի փոխվարչապետեր Ալեքսանդր Նովակի և Ալեքսեյ Օվորչուկի ժամանմանը։