AM
25 February 2009 - 11:34 AMT

Երեւանում ելույթ կունենա բալետի հայտնի պարուհի Նինո Անանիաշվիլին

Մարտի 3-ին Երեւանում մեկնարկում են «Վրացական սեզոնները», որոնց շրջանակներում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա Թբիլիսիի օպերայի – բալետի պետական թատրոնը` բալետի պարուհի Նինո Անանիաշվիլու մասնակցությամբ: Թատրոնը կներկայացնի «Շարական» բեմադրությունը: «Վրացական սեզոնների»շրջանակներում մարտի 5-ին հայ հանդիսատեսն ականատես կլինի «Սերենադ`պահ մինչեւ կերպարանափոխում», իսկ մարտի 9-ին` «Երազներ Ճապոնիայի մասին» բեմադրություններին:

Մշակույթի նախարարության մամլո քարտուղար Գայանե Դուրգարյանի խոսքերով, դրանով «Վրացական սեզոնները» չեն սահմանափակվի, տարվա ընթացքում նախատեսվում է մի շարք տարբեր միջոցառումների անցկացում: