AM
23 Նոյեմբեր 2020 - 08:59 AMT

ՀՀ նախագահը Հորդանան կմեկնի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանան, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:

Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրի հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։