Եվրախորհուրդը ոչ մի պատճառ չունի կասկածելու ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի խմբի զեկուցող Անդրեաս Գրոսի օբյեկտիվությանը: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել է Եվրախորհրդի գլխավոր քատուղար Վալթեր Շվիմերը` մեկնաբանելով պաշտոնական Բաքվի ելույթները Ադրբեջանի նկատմամբ Գրոսի բացասական-սուբյեկտիվ վերաբերմունքի կապակցությամբ: Մենք ողջունում ենք դրական քայլերը, որ ձեռնարկում է Ադրբեջանի ղեկավարությունը քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ, սակայն մինչեւ հիմնախնդրի վերջնական լուծումը ԵԽ անկախ փորձագետները եւ ղեկավարությունը չեն կարող բավարարված լինել Ադրբեջանում այդ ոլորտում առկա իրավիճակով, նշել է Վ. Շվիմերը: Եվրոպայի Խորհրդի անդամ-երկիրը չի կարող ազդել ԵԽԽՎ մոնիտորինգի խմբում նշանակումների վրա, ընդգծել է ԵԽ Գլխավոր քարտուղարը: