AM
28 Նոյեմբեր 2020 - 06:57 AMT

Վարչապետը հանդիպել է Արցախում ծառայող ժամկետայինների հարազատներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամներին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Ծնողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել զինծառայողների կեցության հետ կապված: Վարչապետը նշել է, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախում ժամկետյաին զինծառայություն անցնող զինվորների ծնողները բողոքի ակցիա էին անում կառավարության մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը: Նրանք պահանջում էին նաև Արցախից ՀՀ տեղափոխել նրանց: