ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը՝ հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-նշված է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրվել նաև հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի ՄանանդյանիՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասվախ է հրամանագրում։






