Նոյեմբերի 28-ին կառավարության շենքի մոտ շարունակվում է ժամկետային զինծառայողների հարազատների բողոքի ակցիան:
Նրանք արձակուրդ և պատշաճ բուժօգնություն են պահանջում զինծառայողների համար։
Քաղաքացիները ցանկանում են հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Մի քանի օր է՝ Արցախում ծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում ՊՆ-ի և կառավարության շենքերի մոտ՝ մատնանշելով զինծառայողների կեցության, հիգիենայի, բուժսպասարկման և այլ հրատապ հարցերը լուծելու անհրաժեշտությունը:
Ավելի վաղ վարչապետն ընդունել էր նրանց, լսել մտահոգությունները։ Ծնողները նշել են, որ գոհ չեն հանդիպման արդյունքներից և կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ։






