AM
25 February 2009 - 17:23 AMT

Սարատովի «Ժողովրդական գեղեցկուհի» է դարձել Տաթեւիկ Խաչատրյանը

Սարատովի Ժողովրդական մշակույթի քաղաքային կենտրոնում տեղի է ունեցել «Դե, տղաներ, գնահատեք» մրցույթը, որի կազմակերպիչը «Մենք Ռուսաստանն ենք» ՌԴ ժողովրդների երիտասարդական վեհաժողովի Սարատովի տարածաշրջանային բաժանմունքն է:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, մրցույթի հաղթող է դարձել հայուհի Տաթեւիկ Խաչատրյանը, որը վերջնականապես նվաճեց միայն տղամարդկանցից կազմված ժյուրիի սիրտը ազգային պարի կատարմամբ եւ ազգային ճաշատեսակների պատրաստմամբ:

Մրցույթին մասնակցել են ուկրաինական, հայկական, վրացական, քրդական, դաղստանյան, ադրբեջանական, թաթարական համայնքները եւ «Կովկաս» ազգային մշակութային կենտրոնը ներկայացնող աղջիկներ: