AM
30 Նոյեմբեր 2020 - 13:47 AMT

Երևանում արդեն 251 վերելակ է փոխարինվել

Երևանի քաղաքապետարանի 2020-ի ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակի փոխարինման գործընթացը: Վերելակներից 251-ն արդեն տեղադրված է, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակն արտադրողից ձեռք է բերվել և ուղարկվել Հայաստան:

Վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր մոտ 20 վերելակ։