Դեկտեմբերի 1-ին անհետ կորածների և գերիներ հարազատները հավաքվել են Էջմիածնի զորամասի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու և ուշադրությունն իրենց խնդրի վրա սևեռելու:
«Այսօրի» փոխանցմամբ՝ նրանք իրենց երեխաներին են պահանջում՝ հայտարարելով, որ պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս։ Նրանք օգնություն են խնդրում։
Նրանք տեղեկացրել են, որ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը հայտնել է, թե Ադրբեջանին անցած որոշ տարածքներ հայկական կողմին անհասանելի են, Կարմիր խաչը չի կարողանում համագործակցել և պետք է սպասել:
Հարազատների խոսքով՝ ինչ խոստացել են իրենց, դեռ չի իրականացվել, խոստացել էին երկու օրից զանգել, չեն զանգել։
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ որոշ անհետ կորածների ծնողներ ճանաչել են իրենց զավակներին ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում, մնացածից ոչ մի տեղեկություն չկա։






