Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա, PanARMENIAN.Net-ին ասացին ԱԱԾ-ից։
Կառույցից, սակայն, չմանրամասնեցին, թե որն է ԱԱԾ տնօրենի՝ ՌԴ մայրաքաղաք այցի նպատակն ու օրակարգը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսով խոսել են ու քննարկել ՌԴ մասնակցությունը ԼՂ հետպատերզմյան վերականգնմանը՝ ներառյալ փախստականների խնդիրների լուծումը։






