AM
3 Դեկտեմբեր 2020 - 08:19 AMT

Մահացել է Դմիտրի Աթբաշյանը

Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ:

2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով ԼՂՀ-ին մատուցած ծառայությունների համար:

Դմիտրի Աթբաշյանը եղել է ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ: