Հայաստանում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142,928-ի: Այս մասին տեղեկացնում է հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Փաստացի բուժվում է 20,812 պացիենտ:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 119,147 անձ` վերջին մեկ օրում 1498 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է։
Ընդհանուր արվել է 532,527 թեստ, վերջին մեկ օրում` 2302։